Karevorinfo  Իրադարձություններ  97

Օլիմպիական խաղերի բացման արարողության ռեժիսորին հեռացրել են աշխատանքից 1998 թվականին Հոլոքոստի մասին արված կատակի համար

14:20 հինգշաբթի, 22 հուլիսի, 2021 թ.
Օլիմպիական խաղերի բացման արարողության ռեժիսորին հեռացրել են աշխատանքից 1998 թվականին Հոլոքոստի մասին արված կատակի համար

Կատակերգական ժանրի ռեժիսոր Կենտարո Կոբայաշին՝ Տոկիոյի ամառային Օլիմպիական խաղերի բացման արարողության ռեժիսորը, հեռացվել է աշխատանքից այն բանից հետո, ինչ համացանցում լայն տարածում է գտել 1998 թվականի իր ելույթներից մեկի տեսագրությունը, որում նա կատակում է Հոլոքոստի վերաբերյալ։ Խաղերի բացման նախօրեին Կոբայաշիի աշխատանքից ազատման մասին հայտնել է Օլիմպիական կազմկոմիտեն, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

«Պարզվել է, որ նախկինում իր ելույթների ժամանակ Կոբայաշին ծաղրել է պատմության ողբերգական դրվագները»,- կազմկոմիտեի որոշումն է բացատրել Տոկիոյի օլիմպիական խաղերի ղեկավար Սեյկո Հաշիմոտոն։

Նա հավելել է, որ Կոբայաշին ներողություն է խնդրել իր խոսքերի համար ու սեփական կամքով հրաժարական ներկայացրել։

Հավելենք, որ վերջերս համացանցում հայտնված 1998 թվականին արված տեսագրությունում Կենտարո Կոբայաշին նետում է մարդկանց փոքրիկ թղթե ֆիգուրներ և առաջարկում «խաղալ Հոլոքոստ»:

Տաթև Ֆռանգյան