Karevorinfo  Իրադարձություններ  140

Հանցագործությունների թիվն աճել է

Հանցագործությունների թիվն աճել է

Հանցագործությունների թիվն աճել է
18:20 չորեքշաբթի, 21 հուլիսի, 2021 թ.
Հանցագործությունների թիվն աճել է

Այս տարվա առաջին 5 ամիսներին հանրապետությունում գրանցվել է հանցագործության 11 481 դեպք, ինչը 704 դեպքով կամ 6.5 %-ով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը։ Այս մասին տեղեկանում ենք Պետական վիճակագրական կոմիտեի տվյալներից։

Համեմատելով այս տարվա հունվար-մայիս ամիսներին գրանցված հանցագործության դեպքերի ցուցանիշները, նկատենք, որ վերջին տարիներին այն աճման միտում ունի։ 

Հանցագործության 11 481 գրանցված դեպքերից 5895-ը եղել են ոչ ծանր, 3724-ը՝ միջին, 1724-ը՝ ծանր և 138-ը առանձնապես ծանր հանցագործություններն են։

Աճել են հասարակական անվտանգության, հասարակական կարգի և բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունները։ Եթե նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այս խմբի հանցագործությունների 1706 դեպք է գրանցվել, ապա այս տարի՝ 2442 դեպք։

Այս խմբի մեջ են մտնում հրազեն, ռազմամթերք պատրաստելը և ապօրինի զենք-զինամթերքի շրջանառությունը, որն աճել է 95 դեպքով կամ 37 %-ով։ Այս խմբում ավելացել են նաև ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, դրանց հետևանքով մահվան ելքերը, խուլիգանության, ինչպես նաև թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերը։

Ավելացել են նաև սեփականության դեմ ուղղված հանցագործությունները։ Այս տարվա հունվար մայիսին դրանց թիվը կազմել է 5855, նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գրանցված 5674 դեպքի փոխարեն։

Չնայած հանցագործությունների ընդհանուր թվի ավելացմանը՝ որոշ հանցատեսակների մասով նվազում է նկատվել։ Հանցագործությունների ընդհանուր քանակից նվազել են  կոռուպցիոն բնույթի հանցագործությունները՝ նախորդ տարվա 521 դեպքի փոխարեն այս տարի գրանցվել է 364 դեպք։

Նվազել են նաև Պետական իշխանության, ծառայության և կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործությունների, պետական կամ հանրային գույքի հափշտակությունների, հրազենի, ռազմամթերքի գործադրմամբ կատարված հանցագործությունների դեպքերը։