Karevorinfo  Իրադարձություններ  225

Գյումրիում ավազակային հարձակման ենթարկված 70-ամյա տղամարդու վիճակը ծանր է

15:55 չորեքշաբթի, 21 հուլիսի, 2021 թ.
Գյումրիում ավազակային հարձակման  ենթարկված 70-ամյա տղամարդու վիճակը ծանր է

Գիշերը՝ ժամը 4:45-ին Գյումրու Պարոնյան փողոցում գտնվող իր առանձնատանը ավազակային հարձակման ենթարկված 70-ամյա տղամարդու վիճակը ծանր է։

Այս մասին Factor.am-ին հայտնեց Գյումրիի բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը։ 1951 թվականին ծնված տղամարդուն հիվանդանոց են տեղափոխել ժամը 5:20-ին, նրան պատրաստվում են վիրահատել, հենց վիճակը կայունանա։

Արմեն Իսահակյանի տեղեկացմամբ, տղամարդը ստացել է աջ սրունքի հրազենային կոտորակային վնասվածք, սրունքի զույգ ոսկրերի վերին մեկ երրորդի բազմաբեկորային կոտրվածք։

Հիշեցնենք՝ անհայտ անձը, որը եղել է դիմակավորված, ժամը 4:45-ին տեխնիկական միջոցների գործադրմամբ, ապօրինի մուտք է գործել Պարոնյան փողոցում գտնվող տարեց ամուսինների առանձնատուն, արթնացրել ննջասենյակում այդ պահին քնած ամուսիններին, հրազենի սպառնալիքով նրանցից պահանջել գումար և ոսկեղեն։ Հափշտակելով տանտիրոջ կողմից ներկայացված գումարը՝ նա հրազենով կրակել է տանտիրոջ ոտքին ու դիմել փախուստի։ Տանտերը՝ մարմնական վնասվածքով, տեղափոխվել է բժշկական կենտրոն:

Գյումրու ոստիկանության Մուշ բաժին ահազանգել էր տանտիրուհին՝ տեղեկացնելով, որ ժամը 04:35-ի սահմաններում իր բնակության վայրում հնչել են կրակոցներ:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննությունը հանձնարարվել է քննչական խմբին: Ամուսինները ճանաչվել են տուժող և ցուցմունք տվել դեպքի հանգամանքների շուրջ:

ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանի տեղեկացմամբ, ձեռնարկվում են միջոցառումներ՝ հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ։

Արմիկ Մովսիսյան