Karevorinfo  Իրադարձություններ  187

Արմեն Չարչյանը կվերցնի պատգամավորական մանդատը

14:20 չորեքշաբթի, 21 հուլիսի, 2021 թ.
Արմեն Չարչյանը կվերցնի պատգամավորական մանդատը

«Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանը ևս կլինի 8-րդ գումարման Ազգային ժողովում։ Այս մասին դատարանի դահլիճից դուրս գալուց հետո հայտարարեց նրա պաշտպան Արամ Վարդևանյանը։  Չարչյանը «Հայաստան» դաշինքի ցուցակի 20-րդ համարն է։ Հիշեցնենք, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանն այսօր որոշում կայացրեց բավարարել պաշտպանական կողմի միջնորդությունը։ Արմեն Չարչյանը 15 միլիոն դրամ գրավի դիմաց և չհեռանալու մասին  ստորագրությամբ ազատ կարձակվի։ 

Դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ Չարչյանի գործով դատավարությունը մեկնարկել է երեկ։ Պրոֆեսորին մեղադրանք է առաջադրված ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-ի 4-րդ մասի 2-րդ կետով (ընտրողի կամքի ազատ իրականացմանը խոչընդոտելը): Ըստ քրեական գործի՝ Չարչյանը, հանդիսանալով «Իզմիրլյան» ԲԿ ՓԲԸ-ի գործադիր տնօրեն, օգտագործելով նույն բժշկական կենտրոնի աշխատակիցների՝ իրենց ծառայողական կախվածության հանգամանքը, վերջիններիս հարկադրել է մասնակցել 2021թ. հունիսի 20-ին կայանալիք ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին և քվեարկել ոչ թե «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, այլ՝ «Հայաստան» դաշինքի օգտին: Վերջինս դաշինքի անդամ և պատգամավորության թեկնածու։