Karevorinfo  Իրադարձություններ  271

Կազանի դպրոցում կրակոցներ արձակած Գալյավիևն անմեղսունակ է ճանաչվել

18:50 չորեքշաբթի, 21 հուլիսի, 2021 թ.
Կազանի դպրոցում կրակոցներ արձակած Գալյավիևն անմեղսունակ է ճանաչվել

ՌԴ Կազան քաղաքի դպրոցում կրակոցներ արձակած Իլնազ Գալյավիևը փորձագետների կողմից անմեղսունակ է ճանաչվել։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով հանրային վերահսկողության հանձնաժողովների պաշտոնական մարմնի հրապարակմանը։

«Մեր տեղեկությունների համաձայն՝ Վ․Պ․Սերբսկինի անվան սոցիալական ու դատական հոգեբուժական պետական գիտական կենտրոնը կազանյան հրաձիգ Իլնազ Գալյավիևին զանգվածային սպանության ժամանակ անմեղսունակ է ճանաչել։ Մոտ օրերս մենք մանրամասներ կհրապարակենք»,- ասված է հրապարակման մեջ։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ 19-ամյա Իլնազ Գալյավիևին տեղափոխել են Մոսկվա՝ հոգեկան փորձաքննություն անցնելու համար։

«Նա ասել է, որ Կազանի բանտում իրեն ավելի շատ էր դուր գալիս։ «Բուտիրկայի» բանտում նա հարկադրված է համակերպվել շատախոս ու բարձր խռմփացնող հարևանի հետ»,- ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է, որ հունիսի 8-ին Գալյավիևը Կազանի բանտում ինքնասպանության փորձ է արել, սակայն չի կարողացել սկսած գործն ավարտին հասցնել։

Հիշեցնենք՝ Գալյավիևը կրակոցներ էր արձակել Կազանի թիվ 175 դպրոցում, ինչի հետևանքով 7 երեխա էր մահացել, 16 մարդ վիրավորել էր։

Տաթև Ֆռանգյան