Karevorinfo  Իրադարձություններ  243

Աշտարակի ոստիկանները թմրամիջոց են հայտնաբերել

14:00 չորեքշաբթի, 21 հուլիսի, 2021 թ.
Աշտարակի ոստիկանները թմրամիջոց են հայտնաբերել

Ոստիկանության Աշտարակի բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողները տեղեկություն էին ստացել, որ Աղձք գյուղի մի բնակիչ ապօրինի պահում, օգտագործում և իրացնում է թմրամիջոց. տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից:

Հուլիսի 17-ին Աշտարակի ոստիկաններն այցելեցին նրա տուն և խուզարկությամբ պատուհանագոգին հայտնաբերեցին պլաստիկ տարաներում աճեցրած կանեփի չորս բույս: Տանտերը հայտնեց, որ դրանք աճեցրել է անձնական օգտագործման համար: Նա նաև ոստիկաններին ներկայացրեց չորացված կանեփանման զանգվածով չորս փաթեթ:
Տանտերը բերման է ենթարկվել ոստիկանության Աշտարակի բաժին, հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Հանգամանքները պարզվում են: