Karevorinfo  Իրադարձություններ  227

«Դելտա» շտամը տարածվում է Թուրքիայում․ COVID-19-ի նոր ալիք է սպասվում

16:15 չորեքշաբթի, 21 հուլիսի, 2021 թ.
«Դելտա» շտամը տարածվում է Թուրքիայում․  COVID-19-ի նոր ալիք է սպասվում

Թուրքիայում COVID-19-ի նոր  դեպքերի թիվը գրեթե կրկնապատկվել է հուլիսի նվազագույն ցուցանիշի համեմատ։ Այս մասին են վկայում երեքշաբթի օրը հրապարակված տվյալները, գրում է Ahval-ը: Երկրի Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ վերջին օրում վարակակիրների թիվն ավելացել է 8780-ով, այնինչ մոտ 15 օր առաջ այդ թիվը կրկնակի պակաս էր ՝ 4,418: Օգոստոսի ընթացքում Թուրքիան կարող է COVID-19-ի դեպքերի նոր աճ գրանցվել՝ կորոնավիրուսի «Դելտա» շտամի տարածման պատճառով։ Ahval-ի փոխանցմամբ՝ այս մասին ասել է Թուրքիայի կառավարության գիտական խորհրդի անդամ Սերապ Շիմշեկ Յավուզը:
«Հունիսի սկզբին սահմանափակումների չեղարկման որոշումներից առաջ մենք ասում էինք, որ այս  շտապողականությունը ճիշտ չէ, քանի որ գիտեինք, որ «Դելտա» տարբերակը կտարածվի», – ասել է Յավուզը։ «Ասում էինք՝ եկեք ամառն անցկացնենք սահմանափակումներով ու մինչ սեպտեմբեր բոլորին պատվաստենք, սակայն մեր զգուշացումներին ուշադրություն չդարձրեցին։ Մարդկանց տեղաշարժը վերջին օրերին շատ է ավելացել, ինչը հարմար միջավայր է վիրուսի տարածման համար: Մենք պետք է պատրաստ լինենք օգոստոսի նոր ալիքին»,- հայտարարել է Յավուզը։

Տաթև Ֆռանգյան