Karevorinfo  Իրադարձություններ  250

ԱՀԿ ղեկավարը նախազգուշացրել է կորոնավիրուսի ավելի վտանգավոր շտամի ի հայտ գալու վտանգի մասին

12:15 չորեքշաբթի, 21 հուլիսի, 2021 թ.
ԱՀԿ ղեկավարը նախազգուշացրել է կորոնավիրուսի ավելի վտանգավոր շտամի ի հայտ գալու վտանգի մասին

Աշխարհում կարող է հայտնվել կորոնավիրուսի նոր շտամ, որն է՛լ ավելի վտանգավոր կլինի, քան դելտա տարբերակը: Այս մասին հայտարարել է ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը՝ ելույթ ունենալով Միջազգային օլիմպիական կոմիտեի 138-րդ նստաշրջանում, տեղեկացնում է ՄՕԿ-ի պաշտոնական կայքէջը։ Նրա խոսքով՝ այս ամենը կարող է հանգեցնել վիրուսի հետագա տարածմանը ողջ աշխարհով։

«Որքան ընդլայնվի  վիրուսի տարածումը, այնքան մեծ կլինի դելտա շտամից շատ ավելի վտանգավոր տարբերակի հայտնվելու հավանականությունը։  Եվ ինչքան շատ տարբերակներ լինեն, այնքան մեծ կլինի հավանականությունը, որ դրանցից մեկը կկարողանա շրջանցել պատվաստանյութերի ազդեցությունն ու մեզ կվերադարձնի համավարակի մեկնարկային կետին»,- պարզաբանել է կազմակերպության ղեկավարը։ Նա  հայտարարել է, որ այսօր «աննախադեպ ճգնաժամ է նկատվում, որը աննախադեպ քայլեր է պահանջում»։

Տաթև Ֆռանգյան