Karevorinfo  Իրադարձություններ  112

Բելգիայում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 31-ի

21:35 կիրակի, 18 հուլիսի, 2021 թ.
Բելգիայում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 31-ի

Բելգիայում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 31-ի։ «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ հայտնում է դաշնային ճգնաժամային կենտրոնը:

Անհետ կորած է համարվում 163 մարդ։ Ներկայում փրկարարական գործողությունները դադարեցվել են, ընթանում են միայն որոնողական գործողություններ, նոր ջրհեղեղների վտանգ չկա, հստակեցրել են կենտրոնում։

Միաժամանակ բելգիական լրատվամիջոցները հայտնում են, որ արդեն 35 մարդու մարմին է հայտնաբերվել։

Մեկ շաբաթվա ընթացքում հզոր տեղատարափ անձրևները Բելգիայում հանգեցրել են իր մասշտաբներով աննախադեպ ջրհեղեղների: Բելգիայի վարչապետ Ալեքսանդր դե Կրոոյի խոսքով՝ ջրհեղեղները կարող են ամենաաղետալին դառնալ երկրի պատմության մեջ: Նա հուլիսի 20-ը հայտարարել է ազգային սգո օր։