Karevorinfo  Իրադարձություններ  156

Ալիևը հայտարարել է, որ Հարավային Կովկասում հաղորդակցությունների բացումը պետք է միաժամանակ տեղի ունենա

22:15 կիրակի, 18 հուլիսի, 2021 թ.
Ալիևը հայտարարել է, որ Հարավային Կովկասում հաղորդակցությունների բացումը պետք է միաժամանակ տեղի ունենա

Հարավային Կովկասում բոլոր հաղորդակցությունների միաժամանակյա բացումը կարգավորման հետկոնֆլիկտային փուլի շատ կարևոր պահ է, դա ընդգծվում է նոյեմբերի 10-ի հայտարարության մեջ։ Այդ կապակցությամբ ոչ մի խտրականություն չպետք է լինի։ «Ինտերֆաքսի» ադրբեջանական գործակալության փոխանցմամբ՝ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ համատեղ մամուլի ասուլիսում:

Երկրի ղեկավարի խոսքով՝ բոլոր հաղորդակցությունների զուգահեռ բացումը հնարավորություն կտա Հայաստանին երկաթուղային հաղորդակցություն հաստատել Ռուսաստանի և Իրանի հետ, իսկ Ադրբեջանը լրացուցիչ ճանապարհ կստանա Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն:

«Ադրբեջանը, Իրանը, Ռուսաստանը և Թուրքիան աջակցում են այդ մոտեցմանը։ Հայաստանի դրական պատասխանն է պետք։ Դրանից հետո տարածաշրջանի կայունությունն ու անվտանգությունն իրականություն կդառնա, իսկ դա այն է, ինչ մենք ուզում ենք»,- ասել է Ալիևը։