Karevorinfo  Իրադարձություններ  211

Վրաստանի խորհրդարանն անվտանգության լրացուցիչ միջոցների մասին է հայտարարել

12:30 կիրակի, 18 հուլիսի, 2021 թ.
Վրաստանի խորհրդարանն անվտանգության լրացուցիչ միջոցների մասին է հայտարարել

Վրաստանի խորհրդարանի հայտարարությամբ` այսօր՝ հուլիսի 18-ին, կգործի սահմանափակ մուտքի ռեժիմ` դեպի խորհրդարանի շենք, ինչը չի վերաբերում լրատվամիջոցների ներկայացուցիչներին. նրանց մուտքը կիրականացվի սովորականի պես` նախապես համաձայնեցնելով: Այս մասին գրում է aliq.ge-ն։

Ըստ խորհրդարանի` ձեռնարկված միջոցառումների նպատակն է կանխել հնարավոր սադրանքները:

Այսօր խորհրդարանում է լինելու նաև ներքին գործերի նախարարը: Վախտանգ Գոմելաուրիին կլսեն խորհրդարանի արտահերթ նստաշրջանի նիստում ՝ կապված հուլիսի 5-6-ը տեղի ունեցած իրադարձությունների հետ:

Երեկ կայացած հանրահավաքում լրատվամիջոցների ներկայացուցիչները հայտարարել են, որ հավաքվելու են օրենսդիր մարմնի շենքի դիմաց: Նրանք խորհրդարանի նախագահին հորդորել են` չփակել խորհրդարանի մուտքի դուռը: