Karevorinfo  Իրադարձություններ  263

Գինեգործության ոլորտը ռազմավարական նշանակություն ունի մեր երկրի համար․ Վահան Քերոբյան

18:10 շաբաթ, 17 հուլիսի, 2021 թ.
Գինեգործության ոլորտը ռազմավարական նշանակություն ունի մեր երկրի համար․ Վահան Քերոբյան

ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը հուլիսի 17-ին հանդիպել է գինեգործների եւ կոնյակագործների հետ՝ քննարկելու մի շարք հարցեր, այդ թվում` խաղողի մթերմանը նախապատրաստվելու և մթերումները սահուն կազմակերպելու հետ կապված հարցերը: Այս մասին Քերոբյանը գրել է ֆեյսբուքյան իր էջում:

«Խոսել ենք միջնաժամկետ և երկարաժամկետ պլանների մասին, վերհանել այն խոչընդոտները, որոնք խանգարում են մեր արտադրողներին ավելի ռիսկային քայլերի գնալ և արագ զարգանալ: Անդրադարձել ենք նաև գործող և նոր մշակվող պետօժանդակության ծրագրերին և դրանց ավելի սահուն իրագործման հարցերին։ Գինեգործության ոլորտը ռազմավարական նշանակություն ունի մեր երկրի համար, եւ մենք անելու ենք հնարավոր ամեն բան դրա հնարավորինս արագ աճն ապահովելու համար»,- գրել է Քերոբյանը: