Karevorinfo  Իրադարձություններ  141

Մեծ Բրիտանիայի առողջապահության նախարարը վարակվել է կորոնավիրուսով

18:00 շաբաթ, 17 հուլիսի, 2021 թ.
Մեծ Բրիտանիայի առողջապահության նախարարը վարակվել է կորոնավիրուսով

Մեծ Բրիտանիայի առողջապահության և սոցիալական գործերի նախարար Սաջիդ Ջավիդը վարակվել է կորոնավիրուսով։ Այս մասին քաղաքական գործիչը հայտնել է Twitter-ի իր էջում։

«Այսօր առավոտյան կորոնավիրուսի թեստի դրական արդյունքը ստացա։ Սպասում եմ PCR թեստի արդյունքներին, բայց, բարեբախտաբար, ես պատվաստվել եմ, և ախտանշանները թույլ են»,- գրել է նա:

Նախարարը նաև կոչ է արել չպատվաստված քաղաքացիներին հնարավորինս շուտ պատվաստվել։

Ներկայում պատվաստանյութի առաջին չափաբաժինը երկրում ստացել է արդեն գրեթե 46,2 մլն մարդ, ինչը կազմում է երկրի չափահաս բնակչության 87,6 տոկոսը: Լիովին պատվաստվել է գրեթե 35,5 մլն մարդ (թագավորության չափահաս բնակիչների 67,5%-ը):