Karevorinfo  Իրադարձություններ  140

Առուշ Առուշանյանին կալանավորելու որոշման դեմ վերաքննիչ բողոք կներկայացվի

16:45 շաբաթ, 17 հուլիսի, 2021 թ.
Առուշ Առուշանյանին կալանավորելու որոշման դեմ վերաքննիչ բողոք կներկայացվի

Գորիս համայնքի ղեկավար, «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Առուշ Առուշանյանին կալանավորելու որոշման դեմ վերաքննիչ բողոք կներկայացվի: Այս մասին հայտնել է նրա պաշտպան Էրիկ Ալեքսանյանը:

«Առուշ Առուշանյանի կալանավորման որոշման դեմ վերաքննիչ բողոքն արդեն պատրաստ է, և այն երկուշաբթի առավոտյան մուտք կարվի ՀՀ քրեական վերաքննիչ դատարան»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է պաշտպանը:

Հիշեցնենք, որ հուլիսի 16-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել էր Գորիս համայնքի ղեկավար, «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Առուշ Առուշանյանին կալանավորելու միջնորդությունը:

«Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի 32-րդ համարը զբաղեցնող Առուշ Առուշանյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի  35-154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 38-149-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով և 38-154.2-րդ հոդվածի 3-րդ մասով: Խոսքը, համապատասխանաբար, երկու կամ ավելի անձանց կաշառք տալը նախապատրաստելու, պաշտոնեական դիրքն օգտագործելով ընտրական իրավունքի իրացմանը խոչընդոտելը կազմակերպելու և գույքին վնաս պատճառելով կամ գույքին վնաս պատճառելու սպառնալիքով, ծառայողական կամ այլ կախվածությունն օգտագործելով՝ ընտրողին թեկնածուներից, կուսակցություններից (կուսակցությունների դաշինքներից), հանրաքվեի քարոզչական նախաձեռնություններից որևէ մեկի օգտին կողմ կամ դեմ քվեարկելուն, ընտրություններին մասնակցելուն կամ ընտրություններին մասնակցելուց հրաժարվելուն կամ մեկից ավելի անգամ քվեարկելուն կամ այլ անձի փոխարեն քվեարկելուն հարկադրելու մասին է։

Նշենք, որ մինչ Առուշանյանին մեղադրանք առաջադրելը, վերջինիս անձեռնմխելությունը հաղթահարելու հարցով ՀՔԾ-ն դիմել էր Կենտրոնական ընտրական հանձնաժողով, որը տվել էր համաձայնությունը։  Առաջադրված մեղադրանքը Առուշանյանը չի ընդունում՝ այն որակելով  շինծու և անլուրջ։