Karevorinfo  Իրադարձություններ  232

Գյումրիի Շահումյան փողոցում հայտնաբերված երեխան հանձնվել է խնամակալության

16:25 շաբաթ, 17 հուլիսի, 2021 թ.
Գյումրիի Շահումյան փողոցում հայտնաբերված երեխան հանձնվել է խնամակալության

Գյումրու քաղաքապետարանի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի նախագահ Էդուարդ Բաղրամյանը Factor.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ երկու շաբաթ առաջ Գյումրու Շահումյան փողոցում հայտնաբերված նորածին տղային հանձնել են խնամակալության։ Երեխայի կենսաբանական ծնողները դեռ չեն գտնվել, հարուցված է քրգործ։

«Երկու ընտանիքներ էին դիմում ներկայացրել մեզ՝ երեխային խնամակալության վերցնելու, մենք նպատակահարմար գտանք երեխային հանձնել այն ընտանիքին, որը երկար ժամանակ մեզ դիմում էր որևէ երեխայի խնամակալության վերցնելու հարցով, բայց տարբեր պատճառներով չէր տրվում։ Այս դեպքում առիթ ճիշտ օգտագործվեց։

Ընտանիքը երեխա չունի, լուրջ ընտանիք է։

Դիմումատու մյուս ընտանիքին չտվեցինք երեխային, քանի որ ամուսինը Հայաստանում չէր, իսկ մենք պիտի հանդիպենք, զրուցենք, նա համաձայնություն պիտի տա, ու այս դեպքում քննարկվում է լիարժեք ընտանիքի գաղափարը։ Շատերը հարցնում են՝ ինչո՞ւ որդեգրման չտվեցիք երեխային, հնարավոր է՝ ծնողը ի հայտ գա, և հետո որդեգրումը դատական կարգով է կատարվում, երկար պրոցես է, իսկ ընթացքում երեխային թողնել երեխաների խնամքի կենտրոնում ճիշտ չէր լինի։

Տեսնեիք երեխային խնամակալության վերցրած ընտանիքի ուրախությունը, աննկարագրելի է»,- ասաց Էդուարդ Բաղրամյանը։

Հիշեցնենք, որ նորածնին գտել էին  Գյումրու Շահումյան փողոցում՝ ավտոկայանից դեպի գերեզման տանող սեփական տներից մեկի ցանկապատերի տակ։ Նրա վրա եղել էին խոտի մնացորդներ, երեխան եղել էր սառած, բարակ սավանով փաթաթված։

Երեխային փողոցից տեղափոխել էին Գյումրու Մոր և մանկան ավստրիական հիվանդանոց, որտեղ բուժելուց ու նրան Հայկ անվանակոչելուց հետո դուրս էին գրել։ Գյումրու քաղաքապետարանի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի անդամներն էլ որոշել էին նրա անունը Արեն դնել։ Փոքրիկն արդեն ծննդական ունի։

Արմիկ Մովսիսյան