Karevorinfo  Իրադարձություններ  256

Չավուշօղլուն հայտարարել է, թե «Զանգեզուրի միջանցքի» ստեղծումը կարևոր է Կովկասում իրավիճակի կարգավորման համար

21:10 ուրբաթ, 16 հուլիսի, 2021 թ.
Չավուշօղլուն հայտարարել է, թե «Զանգեզուրի միջանցքի» ստեղծումը կարևոր է Կովկասում իրավիճակի կարգավորման համար

Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն կոչ է արել «Մետաքսի ճանապարհին» գտնվող երկրներին՝ քայլեր ձեռնարկել համագործակցության խորացման ուղղությամբ, այդ թվում՝ զարգացած տրանսպորտային միջանցքների ստեղծման հաշվին։ Այս մասին գրում է «Անադոլու» գործակալությունը։

«Մետաքսի ճանապարհը դարեր շարունակ ունեցել է հատուկ նշանակություն մեր երկրների համար։ Ժամանակն է զարգացնել ժամանակակից Մետաքսի ճանապարհը»,- ասել է Չավուշօղլուն Տաշքենդում «Կենտրոնական ու Հարավային Ասիա․ տարածաշրջանային համագործակցություն, մարտահրավերներ ու հնարավորություններ» խորագրով համաժողովին։

Նա ընդգծել է, որ երկրների համատեղ ջանքերը կմոտեցնեն մարտահրավերների ու սպառնալիքների վերացման հնարավորությունը։

«Թուրքիան ձգտում է նպաստել տարածաշրջանային համագործակցությանը՝ առաջ տանելով երկխոսության եռակողմ մեխանիզմներ Աֆղանստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Իրանի, Պակիստանի ու Թուրքիայի մասնակցությամբ։ Թյուրքական խորհուրդը նաև դարձել է տարածաշրջանային համագործակցության հեռանկարային մոդել»,- ասել է Թուրքիայի ԱԳ նախարարը։

Նա նաև ուշադրություն է հրավիրել Հարավային Կովկասում տիրող իրավիճակի ուղղությամբ և առաջ տանելով ադրբեջանական քարոզչական թեզը՝ խոսել «Զանգեզուրի միջանցքից»։ Չավուշօղլուն ասել է, որ Արցախյան երկրորդ պատերազմից հետո տրանսպորտային հաղորդակցության հնարավորություն է հայտնվել «Զանգեզուրի միջանցքով»։ Ըստ Թուրքիայի ԱԳ նախարարի՝ այս միջանցքը չափազանց կարևոր է Կովկասում իրավիճակի կարգավորման համար։

Նշենք, որ միջազգային որևէ փաստաթղթում «Զանգեզուրի միջանցքի» ստեղծման մասին որևէ դրույթ չկա։ Միջանցքի ստեղծման այս թեզն ակտիվորեն առաջ է տանում թուրք-ադրբեջանական կողմը։

Էմմա Չոբանյան