Karevorinfo  Իրադարձություններ  614

ԵԽ նախագահ Շառլ Միշելը ժամանեց Հայաստան

ԵԽ նախագահ Շառլ Միշելը ժամանեց Հայաստան

ԵԽ նախագահ Շառլ Միշելը ժամանեց Հայաստան
20:05 ուրբաթ, 16 հուլիսի, 2021 թ.
ԵԽ նախագահ Շառլ Միշելը ժամանեց Հայաստան

Փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում դիմավորել է երկօրյա այցով Հայաստան ժամանած Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին:

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ այցի շրջանակում Շառլ Միշելը կհանդիպի Նիկոլ Փաշինյանին: Հանդիպումից հետո Նիկոլ Փաշինյանը և Շառլ Միշելը ԶԼՄ ներկայացուցիչների համար հանդես կգան բանակցություններն ամփոփող հայտարարություններով:

Եվրոպական խորհրդի նախագահը կհանդիպի նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին, կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: