Karevorinfo  Իրադարձություններ  185

Արմեն Սարգսյանն ընդունել է մի խումբ բժիշկների

17:30 ուրբաթ, 16 հուլիսի, 2021 թ.
Արմեն Սարգսյանն ընդունել է մի խումբ բժիշկների

Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է մի խումբ բժիշկների.  բժշկական հանրության ավելի քան 500 ներկայացուցիչներ բաց նամակով դիմել էին նախագահին՝ կապված «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Արմեն Չարչյանի կալանավորման հետ:

Բժիշկների հետ զրույցի ընթացքում նախագահ Սարգսյանը մեծապես արժևորել է բուժաշխատողների վաստակը մեր երկրի առողջապահական անվտանգության ապահովման գործում՝ մասնավորապես նշելով նրանց նվիրված աշխատանքը հատկապես պատերազմի ժամանակ և կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում: Այդ համատեքստում նախագահը բարձր է գնահատել նաև պրոֆեսոր Արմեն Չարչյանի մասնագիտական ներդրումը և վաստակը Հայաստանի Հանրապետության առողջապահական համակարգի կայացման և զարգացման գործում, ինչպես նաև 44-օրյա պատերազմի հետևանքով տուժած մեր հայրենակիցներին տրամադրվող բժշկական օգնության հարցում:

Բժիշկները շնորհակալություն են հայտնել Հանրապետության նախագահի և նախագահի ինստիտուտի կողմից իրենց նկատմամբ դրսևորած հարգանքի և իրենց նամակին արձագանքելու համար:

Հանրապետության նախագահը նշել է, որ իրավական հարցերը պետք է լուծվեն բացառապես իրավական հարթության մեջ: Նա միևնույն ժամանակ ընդգծել է օրենքի իրավաչափ կիրառման, իրավունքի գերակայության ապահովման կարևորությունը:

Նշվել է, որ ՀՀ նախագահի լիազորությունները սահմանված են Սահմանադրությամբ, և ինքը գործում է բացառապես այդ լիազորությունների շրջանակում: