Karevorinfo  Իրադարձություններ  265

Ստամբուլի դատարանը որոշել է, որ Հրանտ Դինքի սպանությունը պատվիրել է Ֆեթուլլահ Գյուլենը

15:55 ուրբաթ, 16 հուլիսի, 2021 թ.
Ստամբուլի դատարանը որոշել է, որ Հրանտ Դինքի սպանությունը պատվիրել է Ֆեթուլլահ Գյուլենը

Ստամբուլի դատարանը որոշում է կայացրել, որ պոլսահայ լրագրող Հրանտ Դինքը սպանվել է ԱՄՆ-ում բնակվող իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի  հրամանով։ Այս մասին գրում է Duvar-ը։

Դատարանի որոշման մեջ նշվում է, որ «2007 թվականին կատարված սպանությունը քայլ առ քայլ ծրագրվել է Գյուլենի ցանցի կողմից, որը պաշտոնապես կոչվում է  «Ֆեթուլիստական ահաբեկչական կազմակերպություն» (FETO)»։

Դինքը, որն «Ակօս» շաբաթաթերթի գլխավոր խմբագիրն էր, սպանվել է 2007 թվականի հունվարի 19-ին Ստամբուլի Շիշլի թաղամասում գտնվող խմբագրության շենքի դիմաց՝ 17-ամյա Օգյուն Սամասթի կողմից։ Ընդհանուր առմամբ, գործով 78 կասկածյալ կա, այդ թվում՝ Գյուլենը, դատախազ Զաքարիա Օզը, լրագրողներ, ժանդարմերիայի ու ոստիկանության նախկին աշխատակիցներ։

26-ի նկատմամբ դատավճիռ է կայացվել։ 4 մարդ դատապարտվել է ցմահ ազատազրկման, մյուսները՝ տարբեր ժամկետներով ազատազրկման։ Դատարանն առանձնացրել է փախուստի մեջ գտնվող 13 կասկածյալների գործերը, այդ թվում՝ Գյուլենի։

4532 էջանոց որոշման մեջ դատարանը նշում է, որ սպանությունը կատարվել է գյուլենականների նպատակներին համահունչ, որոնք փորձել են վկայությունները թաքցրել և ապացույցները կեղծել։ Դատարանը որոշել է, որ ոստիկանության ու ժանդարմերիայի ուժերը անհրաժեշտ հետաքննական տեղեկատվություն չեն տրամադրել իրենց վերադասներին։

Դատապարտվածների թվում է նաև ոստիկանության հետախուզության նախկին ղեկավար Ալի Ֆուաթ Յըլմազերը․ նա ազատազրկման դատապարտվեց առանց վաղաժամ ազատման։ Ազատազրկման է դատապարտվել նաև ոստիկանության մեկ այլ ղեկավար՝ Ռամազան Աքյուրեքը։

Նշենք, որ Գյուլենի շարժումը նախկինում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և իշխող «Արդարություն ու զարգացում» կուսակցության  դաշնակիցն էր։  Հարաբերությունները սրվեցին 2013 թվականին կաշառակերության գործով հետաքննության արդյունքում, որի թիրախում էին կառավարությանը մոտ կանգնած անձինք ու նախարարները։

Էմմա Չոբանյան