Karevorinfo  Իրադարձություններ  273

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը երկու ամսով կալանավորվեց

14:45 ուրբաթ, 16 հուլիսի, 2021 թ.
Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը երկու ամսով կալանավորվեց

Քիչ առաջ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, որոշում կայացրեց բավարարել Դատախազության դիմումը և կալանավորել Գորիսի համայնքապետին։

«Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի 32-րդ համարը զբաղեցնող Առուշ Առուշանյանին մեղադրանք է առաջադրվեծ Քրեական օրենսգրքի  35-154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 38-149-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով և 38-154.2-րդ հոդվածի 3-րդ մասով: Խոսքը, համապատասխանաբար, երկու կամ ավելի անձանց կաշառք տալը նախապատրաստելու, պաշտոնեական դիրքն օգտագործելով ընտրական իրավունքի իրացմանը խոչընդոտելը կազմակերպելու և գույքին վնաս պատճառելով կամ գույքին վնաս պատճառելու սպառնալիքով, ծառայողական կամ այլ կախվածությունն օգտագործելով՝ ընտրողին թեկնածուներից, կուսակցություններից (կուսակցությունների դաշինքներից), հանրաքվեի քարոզչական նախաձեռնություններից որևէ մեկի օգտին կողմ կամ դեմ քվեարկելուն, ընտրություններին մասնակցելուն կամ ընտրություններին մասնակցելուց հրաժարվելուն կամ մեկից ավելի անգամ քվեարկելուն կամ այլ անձի փոխարեն քվեարկելուն հարկադրելու մասին է։ 

Նշենք, որ մինչ Առուշանյանին մեղադրանք առաջադրելը, վերջինիս անձեռնմխելությունը հաղթահարելու հարցով Դատախազությունը դիմել էր Կենտրոնական ընտրական հանձնաժողով, որը տվել էր համաձայնությունը։

 Առաջադրված մեղադրանքը Առուշանյանը չի ընդունում՝ այն որակելով  շինծու և անլուրջ։ 