Karevorinfo  Իրադարձություններ  100

ՌԴ Տոմսկի մարզում 17 ուղևորով ինքնաթիռ է անհետացել

15:05 ուրբաթ, 16 հուլիսի, 2021 թ.
ՌԴ Տոմսկի մարզում 17 ուղևորով ինքնաթիռ է անհետացել

Ռուսաստանի Տոմսկի մարզի Բակչարսկի շրջանում անհետացել Ան-28 ուղևորատար ինքնաթիռը։ Այս մասին «ՌԻԱ Նովոստին» հայտնել են ՌԴ արտակարգ իրավիճակների ծառայությունից։

Նախնական տվյալներով՝ ինքնաթիռում 17 մարդ է եղել։ Այն պատկանում է «Սիբիրի թեթև ավիացիա» ԲԲԸ-ին: Փրկարարները որոնողական աշխատանքներ են իրականացնում։

Հիշեցնենք, որ օրեր առաջ ավիավթար էր գրանցվել Կամչատկայում․ ուղևորատար Ան-26 ինքնաթիռը վայրէջքից առաջ կապի դուրս չէր եկել, իսկ ավելի ուշ հայտնաբերվել էին կործանված օդանավի բեկորները։ Ավիավթարի հետևանքով 28 մարդ էր զոհվել։

Տաթև Ֆռանգյան