Karevorinfo  Իրադարձություններ  119

Սիսիանի քաղաքապետ Արթուր Սարգսյանը ձերբակալվել է

13:40 ուրբաթ, 16 հուլիսի, 2021 թ.
Սիսիանի քաղաքապետ Արթուր Սարգսյանը ձերբակալվել է

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն անձեռնմխելիությունից զրկել է Սիսիանի քաղաքապետ Արթուր Սարգսյանին, ավելի ուշ՝ նա ձերբակալվել է։ Այս մասին Factor.am-ի հետ զրույցում տեղեկացրեց Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Վարդան Թադևոսյանը:

Արթուր Սարգսյանը կասկածվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի երկրորդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) և ՀՀ ՔՕ 314-րդ հոդվածի առաջին մասով (պաշտոնատար անձի կողմից շահադիտական նպատակով կամ անձնական այլ դրդումներով կամ խմբային շահերից ելնելով՝ պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ կամ գրառումներ մտցնելը, կեղծում, քերվածք կամ այլ թվական գրառումներ կամ փոփոխություններ կատարելը, ինչպես նաև կեղծ փաստաթղթեր կազմելը կամ հանձնելը):

Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ: