Karevorinfo  Իրադարձություններ  276

ԱՄՆ ու Գերմանիան մտադիր են ամրապնդել իրենց պաշտպանությունը

13:15 ուրբաթ, 16 հուլիսի, 2021 թ.
ԱՄՆ ու Գերմանիան մտադիր են ամրապնդել իրենց պաշտպանությունը

ԱՄՆ-ը և Գերմանիան ՆԱՏՕ-ն համարում են Եվրոպայի անվտանգության ապահովման կարևորագույն տարրը և ընդգծում են իրենց նվիրվածությունը համատեղ պաշտպանության սկզբունքին: Այս մասին ասված է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի համատեղ հռչակագրում, որը ստորագրվել է հինգշաբթի օրը Վաշինգտոնում:  Հռչակագրի տեքստը տարածել է Սպիտակ տունը:
«Գերմանիայի վերամիավորումից ավելի քան երեք տասնամյակ անց մենք կշարունակենք անխոնջ աշխատել , որպեսզի Եվրոպան լինի միավորված, ազատ և խաղաղ: Եթե դրսի ուժերը խոչընդոտներ ստեղծեն այս տեսլականի իրականացման համար, մենք կմիավորվենք՝ մեր պաշտպանությունն ամրապնդելու, դիմացկունությունը բարձրացնելու և համերաշխությունն ամրապնդելու համար: ՆԱՏՕ-ն կմնա այդ ջանքերի հիմնաքարը, և մեր նվիրվածությունը 5-րդ հոդվածին (հավաքական պաշտպանության մասին) անքակտելի է », – ասված է հռչակագրում:
Փաստաթղթում շեշտվում է նաև, որ երկու երկրները «սատարում են ՄԱԿ-ի կանոնադրության հիմքում ընկած համընդհանուր արժեքները և միասնական են ամենուր մարդու իրավունքները խթանելու իրենց պարտավորություններում»:

«Մենք պետք է ցույց տանք, որ ժողովրդավարությունը արդյունքներ է տալիս ինչպես մեր տանը մեր քաղաքացիների համար, այնպես էլ ամբողջ աշխարհում»,- ասված է փաստաթղթում։

Տաթև Ֆռանգյան