Karevorinfo  Իրադարձություններ  153

Իլհամ Ալիևը հաստատել է Բելառուսի հետ պաշտպանական համաձայնագիրը

17:45 հինգշաբթի, 15 հուլիսի, 2021 թ.
Իլհամ Ալիևը հաստատել է Բելառուսի հետ պաշտպանական համաձայնագիրը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հաստատել է «Ադրբեջանի ու Բելառուսի Պաշտպանության նախարարությունների միջև երկկողմ համագործակցության իրականացման ընթացքում գաղտնի տեղեկատվության փոխադարձ փոխանակման» մասին համաձայնագիրը: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Նշվում է, որ այս համաձայնագիրը ստորագրվել է Բաքվում 2021 թվականի մայիսի 18-ին։

Հիշեցնենք, որ ապրիլին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ժամանել էր Բաքու և հինգ ժամից ավելի ոչ ֆորմալ բանակցություններ անցկացրել Ադրբեջանի նախագահի հետ։ Թե ինչ են բանակցել, ինչի մասին են խոսել Ալեքսանդր Լուկաշենկոն և Իլհամ Ալիևը, հայտնի չէ․ հանդիպումը փակ դռների հետևում է անցկացվել։

Իսկ արդեն մայիսի 18-ին Բաքու էր ժամանել Բելառուսի պաշտպանության նախարար Վիկտոր Խրենինը՝ ադրբեջանցի պաշտոնակից Զաքիր Հասանովի հրավերով։ Խրենինի գլխավորած պատվիրակության այցի օրակարգի մասին ևս մանրամասներ չեն հաղորդվել։

Տաթև Ֆռանգյան