Karevorinfo  Իրադարձություններ  212

Էրդողանի հրամանով՝ Թուրքիայում ցեղասպանության ուսումնասիրման միջազգային ինստիտուտ է ստեղծվում

16:45 հինգշաբթի, 15 հուլիսի, 2021 թ.
Էրդողանի հրամանով՝ Թուրքիայում ցեղասպանության ուսումնասիրման միջազգային ինստիտուտ է ստեղծվում

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հրամանագիր է ստորագրել Ցեղասպանության ու մարդկայնության դեմ հանցագործությունների ուսումասիրության միջազգային ինստիտուտի ստեղծման մասին։  Այս մասին տեղեկանում ենք Թուրքիայի կառավարության պաշտոնաթերթի կայքից։

Հրամանագրում ասվում է, որ միջազգային ինստիտուտը գործելու է Ստամբուլի համալսարանի ռեկտորատի ենթակայության ներքո։

Ակնհայտ է, որ նորաստեղծ այս ինստիտուտը Հայոց ցեղասպանության ժխտման քաղաքանության ակտիվ գործիքներից է դառնալու։

Նշենք, որ նախորդ տարի հունիսին էլ Թուրքիայի նախագահի գլխավորությամբ տեղի ունեցած Բարձրագույն խորհրդատվական կոմիտեի նիստում որոշում էր կայացվել ստեղծել «ինքնավար ու քաղաքացիական» նոր կառույց, որը մշակելու է հատուկ ռազմավարություն և արձագանքելու է Հայոց ցեղասպանության պնդումներին։

Հավելենք, որ ավելի վաղ Թուրքիայի նախագահականի հասարակայնության հետ կապերի բաժինը ցեղասպանությունների վերաբերյալ կայք էր ստեղծել։ Բացի այդ, այս տարի ապրիլին Թուրքիայի նախագահի գրասենյակի համակարգմամբ Հայոց ցեղասպանությունը ժխտող միջազգային գիտաժողով էր անցկացվել։

Էմմա Չոբանյան