Karevorinfo  Իրադարձություններ  144

2021 թ. «Ավրորա» մրցանակի շնորհման արարողությունը տեղի կունենա Վենետիկում

15:20 հինգշաբթի, 15 հուլիսի, 2021 թ.
2021 թ. «Ավրորա» մրցանակի շնորհման արարողությունը տեղի կունենա Վենետիկում

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը հայտարարել է, որ 2021 թ. «Ավրորա» մրցանակի միջոցառումները տեղի կունենան Վենետիկում (Իտալիա) 2021 թ. հոկտեմբերի 8-10-ը: Բացի մրցանակի շնորհման արարողությունից, որի ընթացքում հայտնի կդառնա 2021 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիրը, եւ Aurora Dialogues քննարկումներից, հյուրերն ու մասնակիցները, այդ թվում՝ «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամները, «Ավրորայի» հերոսներն ու «Ավրորա» համայնքի այլ ներկայացուցիչներ, լայն հնարավորություն կունենան ուսումնասիրելու տեղի հայկական հարուստ ժառանգությունը:

2021 թ. «Ավրորայի» միջոցառումները կանցկացվեն Վենետիկում, այդպիսով «Ավրորա» մրցանակի շնորհման արարողությունն առաջին անգամ տեղի կունենա Եվրոպայում, ինչն էլ կընդգծի սերտ կապը համաշխարհային կարեւորության մշակութային այս կենտրոնի եւ «Ավրորայի» գաղափարի միջեւ, որը խորապես արտահայտում է հարգանքը մարդկային կյանքի հանդեպ, ինչի կրողն է յուրաքանչյուր հայ եւ «Ավրորա» համաշխարհային շարժման յուրաքանչյուր անդամ: Սա կլինի նաեւ «Ավրորա» մրցանակի շնորհման առաջին ոչ առցանց արարողությունը կորոնավիրուսի համավարակի բռնկումից հետո:

2020 թ. հոկտեմբերի 19-ին «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը նշում էր իր հնգամյակը՝ Նյու Յորք քաղաքում անցկացնելով առցանց միջոցառում, որը նվիրված էր «Ավրորայի» առանցքային գաղափարին՝ «Երախտագիտությունն՝ ի գործ»: Նյու Յորքի հանրային գրադարանից ուղիղ հեռարձակվող միջոցառման հատուկ հյուրն էր «Ավրորայի» համահիմնադիր, «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ Վարդան Գրեգորյանը, որը կյանքից հեռացավ 2021 թ. ապրիլին:

«Վենետիկում կայանալիք 2021 թ. «Ավրորա» մրցանակի հիմնական միջոցառումների նպատակն է հնարավորություն ընձեռել մեր հյուրերին առաջին անգամ միասին հավաքվելու այն բանից հետո, երբ ստիպված էինք մեր բոլոր միջոցառումներն անցկացնել առցանց: Անցած մեկուկես տարին ծանր էր յուրաքանչյուրի համար, մենք էլ բազմաթիվ ցավալի կորուստներ ունեցանք: Այդ իսկ պատճառով մենք ոգեւորված ենք այս առիթով, որ հնարավորություն ունենք մեր երախտագիտությունը հայտնելու մեր հիասքանչ համայնքին, Վենետիկում համախմբելու մարդասիրության ոլորտի համաշխարհային դեմքերին, նրանց ծանոթացնելու տեղի հայկական ժառանգությանը եւ հարուստ պատմությանը»,- ասաց «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանը:

Հայկական առաջին համայնքներն այս տարածաշրջանում հաստատվել են դարեր առաջ, եւ նրանց հաջող զարգացման եւ ինտեգրման պատմությունն արտացոլում է ժամանակակից հայ ժողովրդին բնութագրող ամբողջական եւ բարդ ինքնությունը, ինչպես նաեւ նրանց համաշխարհային ազդեցությունը: Կարեւոր չէ, թե որտեղ են ծնվել նրանք՝ Երեւանում, թե Լոս Անջելեսում, բոլոր հայերը խորապես գիտակցում են բարության, մարդասիրության եւ երախտագիտության կարեւորությունը, որն ամբողջությամբ արտացոլում է «Ավրորայի» գաղափարը:

««Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը վերափոխում է հայկական փորձառությունը համաշխարհային շարժման՝ հենվելով «Երախտագիտությունն՝ ի գործ» գաղափարի վրա: Շատ ուրախ եմ, որ 2021 թ. «Ավրորա» մրցանակի շնորհման արարողությունը տեղի կունենա հայկական ժառանգության ամենակարեւոր օջախներից մեկում՝ Վենետիկում, կարեւորելով մեր ներկայությունը Եվրոպայում անցած տարի ԱՄՆ-ում կայացած միջոցառման հաջողությունից հետո: «Ավրորան» շարունակում է հաջողությամբ առաջ տանել մարդասիրական մոտեցումները, եւ մենք անհամբեր սպասում ենք «Ավրորա» համայնքի ներկայացուցիչների հետ փառաբանելու մերօրյա հերոսներին ու արժանին մատուցելու նրանց՝ կատարած աշխատանքի համար»,- ասաց «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը:

Միեւնույն ժամանակ շարունակվում է 2022 թ. «Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակի համար առաջադրումների փուլը: Մինչեւ 2021 թ. հոկտեմբերի 31-ը յուրաքանչյուր ոք կարող է առաջադրել թեկնածուներ, որոնք, ըստ նրանց, հաղթահարել են լուրջ մարտահրավերներ ուրիշներին օգնելու համար: