Karevorinfo  Իրադարձություններ  118

Ֆրանսիան և ԱՄՆ-ն քննարկել են համատեղ գործողությունները ԼՂ-ում կայուն խաղաղության հասնելու համար

14:55 հինգշաբթի, 15 հուլիսի, 2021 թ.
Ֆրանսիան և ԱՄՆ-ն քննարկել են համատեղ գործողությունները ԼՂ-ում կայուն խաղաղության հասնելու համար

Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան Իվ լը Դրիանը հուլիսի 13-14-ը Վաշինգտոն կատարած այցի ընթացքում տեղի ունեցած հանդիպումներում քննարկել է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն առնչվող հարցեր։ Այս մասին տեղեկանում ենք Ֆրանսիայի ԱԳՆ պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրությունից։

«Ես խոսել եմ մեր համատեղ գործողությունների մասին՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի նախագահներ, օգնելու հասնել կայուն խաղաղության Հայաստանի ու Ադրբեջանի միջև»,- ասել է Ժան Իվ լը Դրիանը ամերիկացի գործընկերների հետ հանդիպումներից հետո արված ամփոփիչ հայտարարությունում։

Նշենք, որ ԱՄՆ այցի ընթացքում Ֆրանսիայի ԱԳ նախարարը, մասնավորապես, հանդիպել է ամերիկացի իր գործընկերոջը՝ Էնթոնի Բլինքենին, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեք Սալիվանին, Սենատի մի քանի ներկայացուցիչների։

Էմմա Չոբանյան