Karevorinfo  Իրադարձություններ  170

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց պատգամավորական ծախսերի համար հատկացվող 50 հազար դրամը 250 հազար դարձնող նախագիծը

14:45 հինգշաբթի, 15 հուլիսի, 2021 թ.
ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց պատգամավորական ծախսերի համար հատկացվող 50 հազար դրամը 250 հազար դարձնող նախագիծը

ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Իմ քայլը»-ի պատգամավորներ Վիկտոր Ենգիբարյանի և Նիկոլայ Բաղդասարյանի ներկայացրած օրենքի նախագիծը, որով առաջարկվում է պատգամավորական գործունեության հետ կապված ծախսերին հատկացվող ամսական 50 հազար դրամը ավելացնել՝ դարձնելով 250 հազար դրամ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ արտահերթ նիստում քվեարկությամբ ստացավ 74 կողմ ձայն:

Ըստ համահեղինակ Վիկտոր Ենգիբարյանի՝ օրենսդրական փոփոխությունը բխում է հանրային լավագույն շահից:

«ՀՀ-ն խորհրդարանական պետություն է , և 2.5 տարիների մեր պատգամավորական փորձը ցույց է տվել, որ պատգամավորի նյութատեխնիկական ապահովման, տարբեր ծառայություններից օգտվելու, հիմնականում վառելիքի ծախսի համար 50 հազար դրամը բավարար չէ: Եվ այս օրենսդրական փոփոխությունը միտված է ուժեղացնելու պատգամավորի ինստիտուտը»,-ասաց Ենգիբարյանը:

Նա նշեց՝ կարծրատիպ կա, թե պատգամավորական անձեռնմխելիությունը արտոնություն կամ հավելյալ առավելություն է, որով սահմանադիրն օժտել է պատգամավորին, մինչդեռ խորը ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ իրականում անձեռնմխելիության ինստիտուտը բխում է ևս հանրային լավագույն շահից՝ ապահովելով պատգամավորին իրացնել անկաշկանդ մանդատ և իրականացնել ժողովրդի կողմից իրեն վստահված մանդատը՝ օգտվելով չեզոքության և անկախության բոլոր հնարավորություններից: «Ահա այդ չեզոքությունը լավագույնս ապահովելու նպատակով հարկ ենք համարում նաև պատգամավորին օժտել և տրամադրել նյութատեխնիկական բնույթի հիմքեր, որը պետք է ծառայի հանրության լավագույն շահին»,-ասաց նա:

Ըստ պատգամավորի՝ սա հատկապես մեծ աջակցություն է այն պատգամավորներին, որոնք մարզերից են, և իրենց առօրյա գործունեության ընթացքում հաճախ պետք է ճամփորդեն, հանդիպեն ընտրողներին:

Անկախ պատգամավոր Սոֆիա Հովսեփյանն էլ նշեց՝ պատգամավորների բարոյական պարտքն է միշտ մարզ գնալը, ոչ թե այս գումարն ավելացնելուց հետո պետք է գնան: «Սա պետք է լիներ ամեն մեկի պարտավորությունն այս 2.5 տարվա ընթացքում: Եվ ես չեմ կարծում, թե այդ գումարի բացակայության պատճառով էր, որ չէին գնում, ու հիմա, երբ ավելացնեն, կգնան»,-ասաց պատգամավորն ու նկատեց՝ դա զուտ անձնային որակների խնդիր է, ոչ թե ֆինանսավորման:

Նա հավելեց՝ արդյոք անհրաժեշտություն չկա՞ թեկուզ պարգևավճարի միջոցով խրախուսել պատգամավորին, ով իրապես այդ գումարը կծառայեցնի իր առաքելությանը, ոչ թե բոլորը հավասարազոր կստանան այդ 250 հազար դրամը:

Ենգիբարյանն արձագանքեց. «2019-ին 2018-ի համեմատ ԱԺ ներկայացուցչական ծախսերը նվազել են շուրջ 33 տոկոսով, այն կազմում է մոտ 33 մլն դրամ: Եվ այս հաշվարկն իրականացվել է նաև այն հիմքի հիման վրա, որ ԱԺ պատգամավորի թիվը կրճատվում է, հետևաբար ավելանում է ծանրաբեռնվածությունը: Ճշգրտորեն հաշվարկել ենք այնպես, որ 2019-2020 թթ համեմատ ԱԺ ընդհանուր ծախսման բյուջեի առումով որևէ հավելյալ ծախս չի առաջացել»:

Սերգեյ Բագրատյանի կարծիքով՝ լավ կլինի, որ շատ աշխատած, մարզեր շատ այցելած պատգամավորները ստանան: «Վստահաբար կարող եմ ասել, որ այդ գումարը մի բան էլ քիչ է նրանց համար: Առնվազն 60 լիտր բենզին է ծախսվում, երբ գնում ես Վայոց ձորի գյուղերը, վերադառնում ես, դա կազմում է 30 հազար դրամ, գիշերակացի և հաց ուտելու համար ևս 30 հազար դրամ, այսինքն մեկ այցի համար 60 հազար դրամ է ծախսվում: 4 անգամ շաբաթ-կիրակի գնում ես և 240 հազար դրամը ծախսվում է միանշանակ, այդտեղ երկրորդ կարծիք չկա: Հարցը զուտ հավասարեցման, համահարթեցման հետ է կապված, դրա լուծումն էլ կարող ենք գտնել»,-ասաց Բագրատյանն ու հավելեց՝ չի կարծում, որ կլինի մի պատգամավոր, որը մարզ չպետք է այցելի:

Նաիրա Զոհրաբյանն էլ լրագրողների հետ զրույցում ասաց, որ նախագիծն այս փուլում համարում է անբարոյական նախագիծ: «Ես գտնում եմ, որ պատգամավորները և նրանք,ում վրա դրված է պետության կառավարման բեռը, պետք է ստանան արժանապատիվ աշխատավարձ, բայց հիմա դրա ժամանակը չէ, հիմա այդ փուլը չէ: Հիմա մենք շատ ավելի կենսական խնդիրներ ունենք»,-ասաց նա:

Զոհրաբյանի համար՝ զավեշտալի է եղել հիմնավորումը՝ բարձրացնել, որ պատգամավորը կարողան գնալ և հանդիպել ընտրողի հետ: Զոհրաբյանը պնդեց՝ իրեն որևէ լրավճար պետք չի եղել ընտրողներին, քաղաքացիներին հանդիպելու համար:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Դավիթ Խաչատրյանը հայտնեց, որ կառավարությունը օբյեկտիվ պատճառներով բավարար ժամանակ չի ունեցել սահմանված կարգով, այսինքն` գրավոր ընթացակարգով հարցը քննարկելու և որոշում ընդունելու: Այնուամենայնիվ, կառավարությունում հարցի վերաբերյալ քննարկումներ տեղի ունեցել են, և կառավարությունը նախագծի վերաբերյալ չունի առարկություններ:

Քվեարկությամբ նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց: