Karevorinfo  Իրադարձություններ  179

Շրջված մեքենաներ, քանդված ասֆալտ ու գետեր՝ ճանապարհների փոխարեն. հորդառատ անձրևների հետևանքները Բելգիայում

17:05 հինգշաբթի, 15 հուլիսի, 2021 թ.
Շրջված մեքենաներ, քանդված ասֆալտ ու գետեր՝ ճանապարհների փոխարեն. հորդառատ անձրևների հետևանքները Բելգիայում

Բելգիայի արևելքում գտնվող Լիեժ նահանգում արդեն մի քանի օր չդադարող հորդառատ անձրևները հեղեղումների պատճառ են դարձել, գրում է Euronews-ը։

Շրջված մեքենաներ, քանդված ասֆալտ և վարարած կեղտաջրեր, որոնք ամեն ինչ քշում են իրենց ճանապարհին: Նման պատկեր է դիտվել Մերի գյուղում: Այնտեղ ափերից դուրս են եկել գետերը, ջուրը լցվել է փողոցներ՝ մարդկանց անակնկալի բերելով: Հաշված րոպեների ընթացքում տներ են հեղեղվել: Որոշ տների մեծ վնասներ են հասցվել։

Տեղեկացվում է, որ մոտ ժամանակներում տարերային աղետը չի նահանջի։ Օդերևութաբանների կանխատեսմամբ՝ այս շրջանում մինչև 100 մմ տեղումներ են տեղալու։ Նահանգում հայտարարվել է եղանակային պայմանների վտանգի կարմիր մակարդակ։

Տաթև Ֆռանգյան