Karevorinfo  Իրադարձություններ  116

Աշխարհում ավելի քան 3.5 մլրդ դեղաչափ COVID-19-ի դեմ տարբեր պատվաստանյութեր են կիրառվել

23:15 հինգշաբթի, 15 հուլիսի, 2021 թ.
Աշխարհում ավելի քան 3.5 մլրդ դեղաչափ COVID-19-ի դեմ տարբեր պատվաստանյութեր են կիրառվել

Աշխարհի բոլոր երկրներում օգտագործվել է ավելի քան 3 միլիարդ 510 միլիոն դեղաչափ COVID-19-ի դեմ տարբեր տեսակի պատվաստանյութեր։ Այս մասին գրում է korrespondent-ը՝ վկայակոչելով Ourworldindata պորտալի տվյալները:

Նշվում է, որ ամենաշատ թվով պատվաստանյութերն օգտագործվել են Չինաստանում՝ 1 միլիարդ 400 միլիոն դեղաչափ:

Չինաստանին հաջորդում են Հնդկաստանը՝ 387 միլիոն 697 հազար, ԱՄՆ-ը՝ 334 միլիոն 940 հազար, Բրազիլիան՝ 117 միլիոն 10 հազար, Գերմանիան՝ 82 միլիոն 210 հազար, Մեծ Բրիտանիան՝ 80 միլիոն 980 հազար, Ճապոնիան՝ 63 միլիոն 650 հազար, Ֆրանսիան՝ 61 միլիոն 160 հազար, Թուրքիան՝ 60 միլիոն 149 հազար, Իտալիան՝ 58 միլիոն 790 հազար, Ինդոնեզիան՝ 51 միլիոն 430 հազար, Մեքսիկան՝ 51 միլիոն 330 հազար, Ռուսաստանը՝ 48 միլիոն 690 հազար, Իսպանիան՝ 48 միլիոն 320 հազար, Կանադան՝ 43 միլիոն 430 հազար, Լեհաստանը՝ 31 միլիոն 860 հազար, Արգենտինան՝ 25 միլիոն 250 հազար, Չիլին՝ 24 միլիոն 100 հազար, Կոլումբիան՝ 21 միլիոն 910 հազար և Հարավային Կորեան՝ 20 միլիոն 650 հազար դեղաչափ պատվաստումներով։

Հավելենք, որ այս պահի դրությամբ Հայաստանում 110 հազարից ավելի մարդ է պատվաստվել։

Տաթև Ֆռանգյան