Karevorinfo  Իրադարձություններ  173

Գերմանիայից ադրբեջանցիների զանգվածաբար արտաքսում է սպասվում

23:15 չորեքշաբթի, 14 հուլիսի, 2021 թ.
Գերմանիայից ադրբեջանցիների զանգվածաբար արտաքսում է սպասվում

Գերմանիայում անօրինական բնակվող ադրբեջանցիների հերթական զանգվածաբար արտաքսումն է սպասվում, որոնց մերժել են ապաստանի տրամադրման մեջ։ Այս մասին գրում է Meydan TV-ն՝ վկայակոչելով Report գործակալությանը։

Աղբյուրի համաձայն՝ շուրջ 30 ադրբեջանցի տեղափոխվել է արտաքսման ենթակա օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց ժամանակավոր պահման կենտրոն, որը ենթակա է Մյունխենի օդանավակայանի Միգրացիոն գրասենյակին:

Բացի այդ, նաև որոնվում է 10 մարդ, որոնց անունները գտնվում են արտաքսման ենթակա մարդկանց ցուցակում։ Մյունխենի ոստիկանությունն այցելել է այն բնակարաններ, որոնցում բնակվել են Ադրբեջանի քաղաքացիները, բայց չի կարողացել այնտեղ գտնել արտաքսման ենթակա քաղաքացիներին։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ այս անգամ արտաքսում են նրանց, որոնք Գերմանիա են ժամանել 2016-2019 թվականներին, ապաստան խնդրել այդ երկրից ու մինչև հիմա ապրել են երկարացման իրավունքով, նաև նրանց, որոնց երկրում բնակվելու ժամկետը լրացել է։

Նշվում է, որ 2021 թվականի հունվարից Գերմանիայից Ադրբեջանի քաղաքացիների արդեն վեց զանգվածաբար արտաքսում է իրականացվել։

Էմմա Չոբանյան