Karevorinfo  Իրադարձություններ  135

ՊՊԾ-ին լրացուցիչ 113 մլն դրամ է անհրաժեշտ՝ պաշտոնյաների և շինությունների պահպանությունն ապահովելու համար

21:40 չորեքշաբթի, 14 հուլիսի, 2021 թ.
ՊՊԾ-ին լրացուցիչ 113 մլն դրամ է անհրաժեշտ՝ պաշտոնյաների և շինությունների պահպանությունն ապահովելու համար

Պետական պաշտոնյաների, պետական պահպանության շենքերի, շինությունների, տրանսպորտային միջոցների անվտանգության ապահովումն իրականացնելու համար Ազգային անվտանգության պետական պահպանության ծառայությանն անհրաժեշտ է լրացուցիչ 113 մլն դրամ:

Նշված գումարը ստանալու համար ԱԱԾ-ն որոշման նախագիծ է մշակել և ներկայացրել կառավարությանը, և այդ ծրագիրը քվեարկության կդրվի վաղվա նիստի ժամանակ:

Ֆինանսների նախարարությունը, սակայն, հակված չէ ՊՊԾ-ին լրացուցիչ գումար տալ: Որոշման նախագծի վերաբերյալ Ֆիննախը եզրակացություն է ներկայացրել, որում ասվում է. «ՀՀ 2021 թվականի պետական բյուջեով Պետական պահպանության ծառայությանը հատկացված ընդհանուր միջոցներում ազատ միջոցներ առկա չեն վերաբաշխում կատարելու համար»:

Այս նախագծի առաջին հատվածը չզեկուցվող է, իսկ երկրորդը՝ գաղտնի:

Նարեկ Կիրակոսյան