Karevorinfo  Իրադարձություններ  247

Քննարկվել է Ստեփանավանի օդանավակայանի վերակառուցման հարցը

20:55 չորեքշաբթի, 14 հուլիսի, 2021 թ.
Քննարկվել է Ստեփանավանի օդանավակայանի վերակառուցման հարցը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանն ընդունել է չեխական «Բալուս Տեք» (Balus Tech) ընկերության ներկայացուցիչներին։ Այս մասին տեղեկանում ենք նախարարության ֆեյսբուքյան էջից։

Հանդիպման ընթացքում «Բալուս Տեք» ընկերության տնօրեն Վլադիմիր Նեմեցը ներկայացրել է ընկերության գործունեությունը և Հայաստանում ավիացիայի ոլորտում նախատեսվող ծրագրերը։

Հանդիպման ընթացքում մասնավորապես քննարկվել են Ստեփանավանի օդանավակայանի վերակառուցմանը, ինչպես նաև տարածքում փոքր ինքնաթիռների արտադրության կազմակերպանը վերաբերող հարցեր։

ՏԿԵ նախարարի տեղակալը ողջունել է չեխական ընկերության նախաձեռնությունը՝ պատրաստակամություն հայտնելով հետագա համագործակցության վերաբերյալ։

Քննարկումների արդյունքում որոշվել է կազմակերպել ևս մեկ հանդիպում չեխական ընկերության ներկայացրած նախագիծն ավելի մանրամասն դիտարկելու նպատակով, որն իրագործման հնարավորության դեպքում կներկայացվի ՀՀ կառավարությանը։