Karevorinfo  Իրադարձություններ  287

8-րդ գումարման ԱԺ-ի ճակատագիրը՝ դատավորների ձեռքերում․ ՍԴ-ն 3 օր ունի որոշում կայացնելու համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

21:25 չորեքշաբթի, 14 հուլիսի, 2021 թ.
8-րդ գումարման ԱԺ-ի ճակատագիրը՝ դատավորների ձեռքերում․ ՍԴ-ն 3 օր ունի որոշում կայացնելու համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

6 օր շարունակ երկրի բարձրագույն դատական ատյանում՝ Սահմանադրական դատարանում քննվում էին 4 քաղաքական ուժերի ներկայացրած՝ հունիսի 20-ին կայացած ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքների վիճարկման հարցով դիմումները։ Եղան օրեր, երբ բարձր դատարանում նիստերը ձգվեցին մինչև կեսգիշեր՝ հնարավորություն տալով համակողմանի անդրադառնալու առաջ քաշված խնդիրներին։ Այսօր՝ քննարկման 6-րդ օրը, կողմերը հանդես եկան եզրափակիչ ելույթներով։

«Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը ևս մեկ անգամ հայտարարեց՝ ընտրությունների ընթացքում բազմաթիվ խախտումներ են եղել, բայց ինքն այս գործով որոշումը դիտարկում է ոչ միայն իրավական, այլև անվտանգային տեսանկյունից:

«Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանի ելույթն էլ ավելի շատ նմանվեց զգուշացման՝ ուղղված ՍԴ դատավորներին։

«Վաղը ոչ ոք չի կարողանալու խուսափել պատասխանատվությունից՝ այսօր դա անելով»,- ասաց նա։

Որպես երրորդ կողմ հանդես եկող արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանը հակադարձեց ընդդիմադիր ուժերին՝ կասկածի տակ դնելով ընտրությունների հարցով նրանց կողմից ներկայացված փաստարկները։

ԿԸՀ-ն էլ քննադատվեց, այսպես կոչված, ուռճացված ցուցակների համար։ Ավելի ուշ մեզ հետ զրույցում ԿԸՀ ղեկավարը պարզաբանեց հարցը՝ շեշտելով՝ ուռճացված ցուցակ արտահայտությունը կիրառելը սխալ է։

Մանրամասները՝ տեսանյութում։

Մերի Մարտիրոսյան