Karevorinfo  Իրադարձություններ  234

Խոշտանգումների արգելքի համաթվով Հայաստանը ԵԱՀԿ տարածաշրջանի 8 երկրների շարքում 3-րդն է

15:05 չորեքշաբթի, 14 հուլիսի, 2021 թ.
Խոշտանգումների արգելքի համաթվով Հայաստանը ԵԱՀԿ տարածաշրջանի 8 երկրների շարքում 3-րդն է

Քաղաքացիական համերաշխության պլատֆորմի Խոշտանգումների դեմ պայքարի աշխատանքային խումբը խոշտանգումների արգելքի համաթվեր է կազմել Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոլդովայի, Լեհաստանի, Ռուսաստանի և Ուկրաինայի համար։ Համաթվի կազմմանը Հայաստանից մասնակցել է ՀՔԱ Վանաձորի գրասենյակը։

Այպիսով՝ Հայաստանը ԵԱՀԿ տարածաշրջանի 8 երկրների շարքում 3-րդն է (2020 թ․-ի համաթիվը՝ 104)։

Խոշտանգման արգելքի համաթվեր են կազմվել նաև Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոլդովայի, Լեհաստանի, Ռուսաստանի և Ուկրաինայի համար:

Նախորդ տարվա համեմատ՝ Հայաստանը բարելավել է իր ցուցանիշը (2019 թ․-ի համաթիվը՝ 93,77): Այս հանգամանքը պայմանավորված է նրանով, որ 2020-ի վերաբերյալ տեղեկություն հավաքագրելու գործընթացում ՀՀ պետական կառույցներն ավելի պատրաստակամ ու բաց են եղել համագործակցության համար։

Միևնույն ժամանակ՝ խոշտանգման գործերով քննության արդյունավետության համաթիվը 10 հնարավորից 1,83 է։ Ուսումնասիրությունը պարզել է նաև, որ խոշտանգում իրականացրած անձանց պատասխանատվության ենթարկող ոչ մի վճիռ ՀՀ-ում 2020-ին չի կայացվել։ 3 քրեական գործ է հարուցվել խոշտանգման զոհերի դեմ՝ բողոքը ներկայացնելուց հետո։ Խոշտանգման մեջ մեղադրվող անձինք ազատվել են պատասխանատվությունից՝ համաներման, վաղեմության ժամկետը լրանալու միջոցով։

Այլ մանրամասներ ներկայացված են՝ ԱՅՍՏԵՂ