Karevorinfo  Իրադարձություններ  136

Մեղրիի նախկին համայնքապետը դատական հայց է ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի դեմ

14:20 չորեքշաբթի, 14 հուլիսի, 2021 թ.
Մեղրիի նախկին համայնքապետը դատական հայց է ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի դեմ

Մեղրիի նախկին համայնքապետ, «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Մխիթար Զաքարյանը դատի է տվել Կենտրոնական ընտրական հանձնաժողովին: Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից:

Զաքարյանը երկու հայց է ներկայացրել Վարչական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել ԿԸՀ-ի հուլիսի 11-ի 186-Ա և 187-Ա որոշումները: Այդ որոշումներից մեկով հանձնաժողովը համաձայնություն է տվել նախկին համայնքապետի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն, իսկ մյուսով՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելուն:

Հայցը ներկայացվել է հուլիսի 13-ին և մակագրվել Վարչական դատարանի դատավոր Միքայել Մելքումյանին։

Ռոզա Վարդանյան