Karevorinfo  Իրադարձություններ  227

Ռոհանին հայտարարել է, որ Իրանն անհրաժեշտության դեպքում ունակ է ուրանի հարստացումը հասցնել մինչև 90%-ի

19:10 չորեքշաբթի, 14 հուլիսի, 2021 թ.
Ռոհանին հայտարարել է, որ Իրանն անհրաժեշտության դեպքում ունակ է ուրանի հարստացումը հասցնել մինչև 90%-ի

Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ իր երկրի հզորությունը բավարարում է, որպեսզի ուրանի հարստացումը հասցնի մինչև 90%-ի, գրում է Mehr գործակալությունը։

«Իրանի թշնամիները ցանկանում էին, որպեսզի Ֆորդոյում միջուկային օբյեկտը կանգնեցվի, սակայն դա տեղի չունեցավ։ Ատոմային էներգիայի մեր կազմակերպությունը կարող է ուրանը հարստացնել մինչև 20 և 60%-ով։ Եվ եթե մի օր մեր ռեակտորի աշխատանքի համար պահանջվի 90%-ով հարստացված ուրան, մենք կկարողանանք այն արտադրել»,- ասել է Իրանի նախագահը։

Նա հավելել է, որ Թեհրանը չի պատրաստվում հրաժարվել նաև Արաքի ծանր ջրի ռեակտորից:

Հիշեցնենք՝ հունիսի 15-ին Իրանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ալի Ռաբին հայտնել էր, որ հանրապետությունը մինչև 20% հարստացված 108 կգ ուրան է ստացել, այսինքն՝ մոտեցել է Մեջլիսի կողմից սահմանված 1 տարում 120 կգ ուրան արտադրելու չափաբաժնին։

Տաթև Ֆռանգյան