Karevorinfo  Իրադարձություններ  247

Վրաստանի 4 ընդդիմադիր հեռուստաալիք 24 ժամով դադարեցրել է հեռարձակումը՝ ի նշան բողոքի լրագրողների հանդեպ բռնության

14:55 չորեքշաբթի, 14 հուլիսի, 2021 թ.
Վրաստանի 4 ընդդիմադիր հեռուստաալիք 24 ժամով դադարեցրել է հեռարձակումը՝ ի նշան բողոքի լրագրողների հանդեպ բռնության

Վրաստանի 4 ընդդիմադիր հեռուստաալիք հուլիսի 14-ից 24 ժամով դադարեցրել է հեռարձակումը՝ ի նշան բողոքի լրագրողների հանդեպ բռնության, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Թբիլիսիում բողոքի ցույցերի ժամանակ ծեծի էր ենթարկվել Pirveli հեռուստաընկերության օպերատոր Ալեքսանդր Լաշկարավան, իսկ միջադեպից օրեր անց նա մահացել է:

«Pirveli», «Mtavari», «Formula» և «Kavkasia» հեռուստաընկերությունների ղեկավարությունը պահանջում է, որ իշխանությունները պատժեն բռնության մեջ ներգրավված բոլոր անձանց: Այս հեռուստաընկերությունները սև ֆոնի վրա հեռարձակում են 53 լրագրողների անունները, որոնք ծեծի են ենթարկվել հուլիսի 5-ին ակցիայի ժամանակ:

Հեռուստաընկերությունների բողոքի ակցիան անցկացվում է «Հրաժարակա՛ն տուր, Իրակլի Ղարիբաշվիլի, պատժի՛ր բոլոր բռնարարներին» կարգախոսով:

Հիշեցնենք՝ Ալեքսանդր Լաշկարավան ծեծի էր ենթարկվել ԼԳԲՏ համայնքի հակառակորդների կողմից, ուղեղի ցնցում և դեմքի ոսկորների բազմաթիվ կոտրվածքներ ստացել, ինչից հետո հոսպիտալացվել էր: Երեք օր անց նրան դուրս են գրել հիվանդանոցից, սակայն հուլիսի 11-ին նրան իր բնակարանում մահացած են գտել:

Լաշկարավայի մահվան պատճառը կարող էր լինել թմրանյութի գերդոզավորումը, հայտնել էր Վրաստանի ՆԳՆ Կենտրոնական քրեական ոստիկանության վարչության տնօրեն Մամուկա Չեկելիձեն՝ վկայակոչելով քիմիական փորձաքննության տվյալները:

Օպերատորի մահը ընդդիմադիրների զանգվածային բողոքի ցույցերի պատճառ է դարձել, որոնք պահանջում են Վրաստանի կառավարության հրաժարականը՝ մեղադրելով լրատվամիջոցների աշխատակիցներին ծեծի ենթարկելու մեջ:

Տաթև Ֆռանգյան