Karevorinfo  Իրադարձություններ  178

ՊԲ-ն հերքում է․ Շուշիում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակոցների մասին տեղեկությունը իրականությանը չի համապատասխանում

12:55 չորեքշաբթի, 14 հուլիսի, 2021 թ.
ՊԲ-ն հերքում է․ Շուշիում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակոցների մասին տեղեկությունը իրականությանը չի համապատասխանում

Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն առ այն, թե իբր հուլիսի 13-ին՝ ժամը 21:34-21:45-ի սահմաններում ՊԲ ստորաբաժանումները գնդացիրներով և ինքնաձիգերով կրակ են բացել Շուշիի մատույցներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, իրականությանը չի համապատասխանում:

ՊԲ առաջապահ ստորաբաժանումները, հավատարիմ մնալով ձեռք բերված պայմանավորվածություններին, շարունակում են հետևել հրադադարի ռեժիմի պահպանմանը և չեն դիմում իրավիճակն ապակայունացնող գործողությունների:

Հիշեցնենք, որ նախօրեին տեղի ունեցած միջադեպի առնչությամբ գրառում էր կատարել ԱՀ Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանն իր ֆեյսբուքյան էջում։

«Շուշիի մոտակայքում քիչ առաջ արձանագրված հրաձգության դեպքի առթիվ կապվել եմ լիազոր մարմինների հետ՝ ճշտելու համար եղելությունը: Ինձ տեղեկացրեցին, որ արձանագրվել են հրաձգային միջոցներից դեպի օդ կրակոցներ, սակայն թիրախային կրակոցներ չեն եղել: Մեր զինված ուժերը ձեռնարկել են համապատասխան նախազգուշական քայլեր, ինչի արդյունքում ադրբեջանական կողմից կրակոցները դադարել են»,- նշված է գրառման մեջ։