Karevorinfo  Իրադարձություններ  221

Ադրբեջանում սկսվել է երկու հայ ռազմագերիների դատավարությունը․ նրանց մեղադրանք է առաջադրվել լրտեսության հոդվածով

12:45 չորեքշաբթի, 14 հուլիսի, 2021 թ.
Ադրբեջանում սկսվել է երկու հայ ռազմագերիների դատավարությունը․ նրանց մեղադրանք է առաջադրվել լրտեսության հոդվածով

Ադրբեջանում այսօր սկսվել է 2 հայ ռազմագերիների՝ Դավիթ Տիգրանի Դավթյանի և Գևորգ Ռուբենի Սուջյանի դեմ շինծու քրեական գործով դատավարությունը։ Նրանց մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի 276-րդ հոդվածով (լրտեսություն):

Դատավոր Ալի Մամեդովի նախագահությամբ՝ Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում ընթացող դատավարության ընթացքում պարզվում են մեղադրյալների անձնական տվյալները:

Հիշեցնենք, «Նոր Հայաստան-Հայրենիք-Սփյուռք» բարեգործական ՀԿ հիմնադիր նախագահ Սուջյանն ու Դավթյանը գերեվարվել են հրադադարի հաստատումից երկու անց՝ նոյեմբերի 11-ին՝ Բերձոր-Շուշի ճանապարհին։ Մի քանի օր լուր չունենալով տղաներից, նոյեմբերի 15-ին հարազատները նրանց տեսել էինն ադրբեջանական կողմի հրապարակած տեսանյութերից մեկում։

Նրանք Արցախ էին մեկնել՝ իրավիճակին տեղում ծանոթանալու և օգնություն ցուցաբերելու համար։

Ռոզա Վարդանյան