Karevorinfo  Իրադարձություններ  218

Թբիլիսին ու Բաքուն քույր քաղաքներ դառնալու մասին հուշագիր են ստորագրել

22:50 երեքշաբթի, 13 հուլիսի, 2021 թ.
Թբիլիսին ու Բաքուն քույր քաղաքներ դառնալու մասին հուշագիր են ստորագրել

Թբիլիսիի և Բաքվի միջև ստորագրվեց քույրացման հուշագիր:

Վրաստանի առաջին ալիքի հաղորդմամբ՝  Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն Ադրբեջանում Բաքվի գործադիր իշխանության ղեկավար Էլդար Ազիզովի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ հուշագրի ստորագրումը մեծ նշանակություն ունի:

Նրա խոսքով՝ ներկայումս Թբիլիսին քույրացել է 20 քաղաքների հետ:

«Այսօր Թբիլիսիի եւ Բաքվի միջև կնքված քույրացման հուշագիրը շատ կարևոր է: Մեր քաղաքների միջև կար երկարամյա գործընկերություն: Բաքուն Թբիլիսիի համար կդառնա 21-րդ քույր քաղաքը: Հուսով եմ, որ հուշագիրը մեծ ներդրում կունենա Վրաստանի ու Ադրբեջանի միջև դարավոր հարաբերությունների խորացման գործում: Պայմաններ կստեղծեն տարբեր ոլորտներում մեր հարաբերություններն ավելի հետաքրքիր ու բարեկամական դարձնելու համար», – ասել է Կախա Կալաձեն:

Իր հերթին, Ազիզովը նշել է, որ Վրաստանն ու Ադրբեջանը երկար տարիների բարեկամական ու բարիդրացիական հարաբերություններ ունեն:

«Այսօր երկրների միջև հարաբերությունները զարգանում են շատ ոլորտներում: Երկկողմ այցերը նոր հնարավորություններ են ստեղծում մեր հարաբերությունների հետագա զարգացման համար»,- հայտարարել է Ազիզովը:

1997 թվականից Թբիլիսին և Բաքուն գործընկեր քաղաքներ են: