Karevorinfo  Իրադարձություններ  188

ՍԴ նիստն ավարտվեց. վաղը կողմերը հանդես կգան եզրափակիչ ելույթներով

20:45 երեքշաբթի, 13 հուլիսի, 2021 թ.
ՍԴ նիստն ավարտվեց. վաղը կողմերը հանդես կգան եզրափակիչ ելույթներով

Սահմանադրական դատարանում քիչ առաջ ավարտվեց արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքների վիճարկման հարցով հերթական նիստը։ «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին» թիվ 184-Ա որոշման հետ կապված վեճի վերաբերյալ» գործի բանավոր ընթացակարգով դատաքննությունը կշարունակվի վաղը՝ հուլիսի 14-ին, ժամը 11:00-ին։ Այս մասին Factor TV-ի հետ զրույցում հայտնեց ՍԴ խոսնակ Եվա Թովմասյանը։

Նշենք, որ վաղը կողմերը հանդես կգան եզրափակիչ ելույթներով, որոնց համար սահմանվել է առավելագույնը 30 րոպե ժամանակ։

Այսօր վերոնշյալ գործով դատաքննության 5-րդ օրն էր։ Արտահերթ ընտրությունների արդյունքների վիճարկման գործով վերջնական որոշումը բարձր դատարանը պետք է հրապարակի մինչև հուլիսի 17-ը, քանի որ այդ օրն օրենքով սահմանված վերջնաժամկետն է։

Հիշեցնենք նաև, որ ՍԴ-ում ընտրությունների արդյունքները վիճարկում է 4 ուժ՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները, «Հայոց Հայրենիք» և «Զարթոնք» կուսակցությունները։

Մերի Մարտիրոսյան