Karevorinfo  Իրադարձություններ  233

Պատկան մարմինների հոգածությամբ 1-ամյա փոքրիկը վերադարձավ հայրենիք. ՏԵՍԱՆՅՈՒԹ

19:05 երեքշաբթի, 13 հուլիսի, 2021 թ.
Պատկան մարմինների հոգածությամբ 1-ամյա փոքրիկը վերադարձավ հայրենիք. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ապրիլի 28-ին Արտաքին գործերի նախարարությունը ոստիկանության հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչությանն էր փոխանցել ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցրերի մշտական հանձնաժողովի գրությունը։ Հայտնվում էր, որ ազգությամբ հայ մանկահասակ մի տղա, որի մայրը մահացել է այս տարվա հունվարին, հայրն էլ կալանավայրում է, գտնվում է Ռուսաստանի Տուլայի մարզի մանկատներից մեկում։

Ոստիկանության հաղորդագրության համաձայն՝ գլխավոր վարչության անչափահասների հանցավորության և ընտանիքում բռնության կանխարգելման վարչության ու փոքրիկի վերադարձի գործընթացում ներգրավված կառույցների համագործակցությամբ ձեռք բերվեցին անհրաժեշտ փաստաթղթեր։ Արդյունավետ էր համագործակցությունը նաև Ռուսաստանի Դաշնության համապատասխան կառույցների ու Ռուսաստանում Հայաստանի դեսպանության հետ։

Հուլիսի 10-ին Մոսկվա-Երևան չվերթով ոստիկանության մասնագիտացված ստորաբաժանման ծառայողը 1-ամյա տղային բերեց հայրենիք։ Փոքրիկը հանձնվել է տատի խնամակալությանը։