Karevorinfo  Իրադարձություններ  162

ՄՕԿ նախագահը ճապոնացիներին անվանել է չինացիներ․ Guardian

19:15 երեքշաբթի, 13 հուլիսի, 2021 թ.
ՄՕԿ նախագահը ճապոնացիներին անվանել է չինացիներ․ Guardian

Տոկիո-2020 օլիմպիական խաղերի դժկամ տանտերերին գրավելու՝ Թոմաս Բախի փորձերը խայտառակ մեկնարկ են ունեցել, երբ Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) նախագահը Ճապոնիայի ժողովրդին անվանել է «չինացիներ», գրում է Guardian-ը:

Անցյալ շաբաթ Տոկիո ժամանելուց հետո իր առաջին հրապարակային ելույթի ժամանակ Բախը փորձել է հավատացնել հանրությանը, որ Օլիմպիական խաղերը չեն դառնա կորոնավիրուսը գերարագ տարածող միջոցառում։

«Մեր ընդհանուր նպատակն է՝ Խաղերն անվտանգ կազմակերպել բոլորի համար՝ մարզիկների, պատվիրակությունների անդամների և, ամենակարևորը, չինացիների համար… Ճապոնիայի քաղաքացիների համար»,- ասել է Բախը Տոկիո-2020-ի կազմկոմիտեի ղեկավար Սեյկո Հաշիմոտոյի և գործադիր տնօրեն Տոշիրո Մուտոյի հետ հանդիպմանը:

Պարբերականը նշում է, որ «լեզվի սայթաքումը» թարգմանիչներն անգլերենից ճապոներեն չեն կրկնել, սակայն սոցցանցերի ճապոնական տիրույթում Բախի այս հայտարարությունը բուռն քննարկումների առիթ է դարձել։

Տաթև Ֆռանգյան