Karevorinfo  Իրադարձություններ  207

Ալիևն ու ՌԴ փոխվարչապետը քննարկել են ապաշրջափակման հարցերով եռակողմ աշխատանքային խմբի գործունեությունը

16:35 երեքշաբթի, 13 հուլիսի, 2021 թ.
Ալիևն ու ՌԴ փոխվարչապետը քննարկել են ապաշրջափակման հարցերով եռակողմ աշխատանքային խմբի գործունեությունը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը այսօր Բաքվում ընդունել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկին։ Այս մասին հաղորդում են տեղական լրատվամիջոցները՝ վկայակոչելով Ալիևի աշխատակազմի մամուլի ծառայությանը։

«Զրույցի ընթացքում քննարկվել են հարցեր՝ կապված Ադրբեջանի, Ռուսաստանի ու Հայաստանի փոխվարչապետների նախագահությամբ գործող եռակողմ աշխատանքային խմբի գործունեության հետ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Բացի այդ, Ալիևն ու Օվերչուկը քննարկել են երկու երկրների երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր՝ գոհունակությամբ նշելով, որ Ադրբեջանից Ռուսաստան առևտրաշրջանառությունն ու գյուղատնտեսական ապրանքների արտահանումն աճում է։

«Քննարկվել են նաև ադրբեջանա-ռուսական սահմանի անցակետերի աշխատանքի հետագա բարելավման հարցերը, նշվել է, որ Հյուսիս-հարավ միջանցքով փոխադրումների ծավալի ավելացումն ակտիվորեն ընթանում է»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Կողմերը նաև կարծիքներ են փոխանակել առևտրատնտեսական, տրանսպորտային և այլ ոլորտներում համագործակցության հեռանկարների մասին։

Էմմա Չոբանյան