Karevorinfo  Իրադարձություններ  165

Վրացական հեռուստաընկերությունները դադարեցրել են հեռարձակումը՝ ի հիշատակ սպանված օպերատոր Լեքսո Լաշկարավայի

15:50 երեքշաբթի, 13 հուլիսի, 2021 թ.
Վրացական հեռուստաընկերությունները դադարեցրել են հեռարձակումը՝ ի հիշատակ սպանված օպերատոր Լեքսո Լաշկարավայի

Վրաստանի տարածաշրջանային հեռուստաալիքների մի մասը տեղի ժամանակով ժամը 15։00-ին դադարեցրել է հեռարձակումը՝ ի հիշատակ «Pirveli» հեռուստաալիքի օպերատոր Լեքսո Լաշկարավայի։ Նրան վերջին հրաժեշտն են տվել գործընկերները, գրում է Sputnik-ի վրացական ծառայությունը։

«Ի հիշատակ զոհված հեռուստաօպերատորի՝ հեռուստաէկրաններին 10 րոպե շարունակ կլինի միայն «Լոքսոյի համար» հեշթեգով գրությունը»,- հայտնում է «TV Pirveli»-ն։

Հիշեցնենք՝ «Pirveli» հեռուստաալիքի օպերատոր Լեքսո Լաշկարավան մահացել է տանը՝ հուլիսի 5-ին, Թբիլիսիում տեղի ունեցած անկարգությունների ժամանակ դաժան ծեծի ենթարկվելուց հետո: Օպերատորը ստացել է դեմքի ոսկորների կոտրվածքներ և ուղեղի ցնցում։ Նրան վիրահատել են, օպերատորը մի քանի օր անցկացրել է հիվանդանոցում:

«Pirveli» հեռուստաալիքի լրագրող Միրանդա Բագատուրիայի խոսքով, ում վրա ևս հարձակվել էին «Ամոթ» հասարակական կազմակերպության գրասենյակում, շուրջ 20 հոգի ոտքերով հարվածներ են հասցրել Լեքսային, ապա արնաշաղախ թողնելով՝ հեռացել։

Օպերատորի մահը Թբիլիսիի ու երկրի խոշոր քաղաքների փողոցներ է դուրս բերել հազարավոր մարդկանց։ ԶԼՄ-ների ներկայացուցիչները խորհրդարանի շենքի դիմաց վերջնագիր են ներկայացրել կառավարությանը՝ պահանջելով երկրի վարչապետի ու նախարարների կաբինետի հրաժարականը։

Տաթև Ֆռանգյան