Karevorinfo  Իրադարձություններ  219

50 զոհ, տասնյակ վիրավորներ․ Իրաքում հրդեհվել է կորոնավիրուսի բուժմամբ զբաղվող հիվանդանոցը

11:55 երեքշաբթի, 13 հուլիսի, 2021 թ.
50 զոհ, տասնյակ վիրավորներ․ Իրաքում հրդեհվել է կորոնավիրուսի բուժմամբ զբաղվող հիվանդանոցը

Իրաքում ՝ Նասիրիա քաղաքում, 50 մարդ է մահացել կորոնավիրուսով վարակված հիվանդների համար նախատեսված հիվանդանոցում բռնկված հրդեհի ժամանակ: Այս մասին հայտնում է Associated Press- ը:

Առնվազն 50 մարդ մահացել է այրվածքներից, տասնյակ մարդիկ վիրավորվել են: Դի Քարի նահանգի Նասիրի քաղաքի բժշկական վարչության մամուլի խոսնակը հայտարարել է, որ հրդեհը  բռնկվել է   թթվածնի բալոնի պայթյունից:  Այդ պահին հիվանդանոցում առնվազն 63 հիվանդ է եղել։ Հիվանդանոցի նոր մասնաշենքը, որը բացվել էր 3 ամիս առաջ, նախատեսված էր 70 հիվանդի համար, պատմել է պաշտոնյան։ Իրաքի քաղաքացիական պաշտպանության ղեկավար գեներալ-մայոր Ջալիդ Բոխանի խոսքով հիվանդանոցը կառուցված է եղել դյուրավառ նյութերից։
Տաթև Ֆռանգյան