Karevorinfo  Իրադարձություններ  112

ՀԱՀ-ում 6 մարդ է սպանվել բողոքի ցույցերի ժամանակ․ հարյուրավոր բերման ենթարկվածներ կան

17:05 երկուշաբթի, 12 հուլիսի, 2021 թ.
ՀԱՀ-ում 6 մարդ է սպանվել բողոքի ցույցերի ժամանակ․ հարյուրավոր բերման ենթարկվածներ կան

Հարավաֆրիկյան Հանրապետության (ՀԱՀ) ոստիկանությունը հետաքննում է նախկին նախագահ Ջեյկոբ Զումայի բանտարկության պատճառով Գաուտենգի և Քուասուլու-Նատալի նահանգներում բողոքի ցույցերի ընթացքում վեց մարդու մահվան դեպքերը։ Անկարգությունների հետ կապված բերման է ենթարկվել գրեթե 220 մարդ, հայտնում է տեղական TimesLive թերթը՝ վկայակոչելով ոստիկանության աղբյուրին:

ՀԱՀ օպերատիվ-հետախուզական համակարգի ազգային գործակալության (NatJOINTS) խոսնակ Բրենդա Մուրիդիլին հայտնել է, որ կիրակի առավոտյան Գաուտենգ նահանգում հայտնաբերվել է հրազենային վնասվածքներով մեկ մարմին: Դրանից հետո ոստիկանության աշխատակիցները նույն նահանգում հայտնաբերել են անվտանգության աշխատակցի ու ևս երկու անձի դի՝ հրազենային վնասվածքներով: Հաղորդվում է, որ Քվազուլու-Նատալում ևս երկու սպանվածի մասին հաղորդում է ստացվել։

Բացի այդ, երկու նահանգներում ձերբակալվել է 219 մարդ․ 96 մարդ՝ Գաուտենգեում, 123-ը՝ Կվազուլու-Նատալում։ Ոստիկանությունն ավելացրել է զորքերի թիվը բողոքի ցույցերով բռնկված բոլոր շրջաններում։

Տաթև Ֆռանգյան