Karevorinfo  Իրադարձություններ  164

Կուբայում հակակառավարական բողոքի ցույցեր են բռնկվել․ նման զանգվածային ցույցեր վերջին անգամ 30 տարի առաջ են գրանցվել

14:05 երկուշաբթի, 12 հուլիսի, 2021 թ.
Կուբայում հակակառավարական բողոքի ցույցեր են բռնկվել․ նման զանգվածային ցույցեր վերջին անգամ 30 տարի առաջ են գրանցվել

Կուբայի մայրաքաղաք Հավանայում և մի շարք այլ քաղաքներում բազմահազարանոց բողոքի ցույցեր են տեղի ունեցել ընդդեմ կոմունիստական կառավարության: Ցուցարարները պահանջում են ազատություն, ժողովրդավարություն և ավելի վճռական գործողություններ կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարում: Ցուցարարները «Վե՛րջ բռնապետությանը», «Մենք չենք վախենում» կարգախոսներ են հնչեցրել, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Վերջին օրերին երկրում գրանցվել է կորոնավիրուսային վարակի դեպքերի ռեկորդային թիվ։ Մարդիկ պահանջում են իշխանություններից՝ արագացնել պատվաստման գործընթացը։

Անցյալ շաբաթ Կուբան հաստատել է իր սեփական՝ Աբդալա 2 պատվաստանյութը: Այն Լատինական Ամերիկայում և Կարիբյան ավազանում մշակված առաջին պատվաստանյութն է:

Այնուամենայնիվ, ցուցարարներն ասում են, որ բողոքի ցույցերի պատճառը միայն համաճարակը չէ: Նրանք վրդովված են էլեկտրաէներգիայի և սննդի աճող դեֆիցիտից:

Կուբայում հակակառավարական ցույցեր հազվադեպ են լինում: Նման զանգվածային բողոքի ցույցեր վերջին անգամ տեղի են ունեցել գրեթե 30 տարի առաջ:

Նախագահ Միգել Դիաս-Կանելին մեղադրել է ԱՄՆ-ին և կուբա-ամերիկյան մաֆիային կղզում իրավիճակը թեժացնելու մեջ: ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանն իր աջակցությունն է հայտնել ցուցարարներին:

«ԱՄՆ-ն աջակցում է Կուբայում խոսքի և հավաքների ազատությունն ու դատապարտելու է ցանկացած բռնություն խաղաղ ցուցարարների նկատմամբ, որոնք օգտագործում են իրենց համընդհանուր իրավունքները»,- ասվում է Սալիվանի Twitter-ում արված գրառման մեջ:

Reuters գործակալության տվյալներով՝ Հավանայում նկատվել են ուժայինների ավտոմեքենաներ, որոնք հագեցած են եղել գնդացիրներով։

Դիաս-Կանելը կոչ է արել կոմունիստներին՝ փողոց դուրս գալ և հակահարված տալ ցուցարարներին։ Նրա խոսքով՝ եկել է հեղափոխությունը պաշտպանելու ժամանակը։

«Մենք պատրաստ ենք մեր կյանքը տալ։ Նրանք պետք է անցնեն մեր դիերի վրայով, եթե ցանկանում են հանդիպել հեղափոխության հետ։ Մենք պատրաստ ենք ամեն ինչի և կկռվենք փողոցներում»,- հայտարարել է Դիաս-Կանելը հանրային հեռուստաընկերության եթերում։

Տաթև Ֆռանգյան