Karevorinfo  Իրադարձություններ  120

Հայիթին ժամանակավորապես կղեկավարի երկրի Սենատի խոսնակը

13:35 շաբաթ, 10 հուլիսի, 2021 թ.
Հայիթին ժամանակավորապես կղեկավարի երկրի Սենատի խոսնակը

Հայիթիի Սենատը որոշում է կայացրել իր խոսնակ Ժոզեֆ Լամբերտին նշանակել երկրի ժամանակավոր նախագահ՝ սպանված Ժովենել Մոիզայի փոխարեն, ասվում է Սենատի շրջանառության մեջ դրված բանաձևի մեջ:. տեղեկացնում է interfax-ը:

Նշվում է, որ Լամբերտը, որպես ժամանակավոր նախագահ, երդվելու է խորհրդարանում: Ներկայումս երկիրը ղեկավարում է վարչապետի պաշտոնակատար Կլոդ Ժոզեֆը:

Հայիթիի իշխանությունները ԱՄՆ-ին խնդրել են օգնել նախագահ Մոիզայի սպանության հանգամանքների հետաքննությամբ, ինչպես նաև զորք ուղարկել նախագահի սպանությունից հետո երկրի առանցքային ենթակառուցվածքները պաշտպանելու համար՝ հաղորդում է The New York Times-ը:

Հայիթիի իշխանությունները նման խնդրանքով դիմել են նաև ՄԱԿ-ին:

Ըստ Reuters գործակալության՝ ԱՄՆ-ը ներկայումս չի ծրագրում ռազմական օգնություն տրամադրել Հայիթիին: Սպիտակ տան խոսնակն ասել է, որ Միացյալ Նահանգները ՀԴԲ-ի և ներքին անվտանգության նախարարության բարձրաստիճան պաշտոնյաներին անհապաղ կուղարկի Պորտ-օ-Պրենս՝ որոշելու՝ ինչպես օգնել Հայիթիին: